Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

27 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 1997 թվականի N 472

քաղ. Երևան

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նշված «փոքր» օբյեկտների գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 27-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հոկտեմբերի 27-ի N 472 որոշմամբ

Ց Ա Ն Կ

սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների

N N ը/կ Ծածկագիրը Օբյեկտի անվանումը Քաղաքը/մարզը Հասցեն

1 2 3 4 5

1. 30031.1 N 1 լցավորման կայան քաղ. Երևան Բագրատունյաց փող., Երևանյան լճի մոտ

2. 30031.2 N 2 լցավորման կայան քաղ. Երևան Կիլիկիա թաղ., «Հրազդան»

մարզահամերգային համալիրի դիմաց

3. 30031.3 N 3 լցավորման կայան քաղ. Երևան Պավլո Տիչինայի փող.

4. 30031.4 N 4 լցավորման կայան քաղ. Երևան Արշակունյաց պող.

5. 30031.5 N 5 լցավորման կայան քաղ. Երևան Բաբայան փող.

6. 30031.6 N 6 լցավորման կայան քաղ. Երևան Արտաշատի խճ., «Նաիրիտ» ՓԲԸ-ի մոտ

7. 30031.7 N 7 լցավորման կայան քաղ. Երևան Դավթաշեն թաղ.

8. 30031.8 N 8 լցավորման կայան քաղ. Երևան Ներքին Չարբախի 1-ին փող.

9. 300360 «Հայկենցաղքիմ» միավորման ֆիրմային խանութի N 12 մասնաճյուղ քաղ. Երևան Նորք-Մարաշ, 5-րդ փող.

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն

10. 79057 «Նաիրի» ֆաբրիկայի կոշիկի կարի N 1 ատելիե քաղ. Երևան Հ/Ա թաղ., 70

11. 79587 կոշիկի նորոգման կրպակ Վայոց ձորի մարզ գ. Աղնջաձոր

12. 80126 լվացքատուն քաղ. Վայք Ջերմուկի խճ.

13. 80228 պետական ձեռնարկության գրասենյակ քաղ. Երևան Սմբատ Զորավարի 9

Ավտոտեխսպասարկում

14. 80034 ավտոպահեստամասերի N 4 խանութ քաղ. Երևան Նորքի 5-րդ զանգվ., Միկոյան 1

15. 80035 ավտոպահեստամասերի N 5 խանութ քաղ. Երևան Թբիլիսյան խճ., 25

16. 80037 ավտոպահեստամասերի N 14 խանութ քաղ. Դիլիջան Դիլիջան-Ղազախ մայրուղի

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։