Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՆՀ-20 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-07-16-ից մինչև 2003-12-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-12-18Բացել ARLIS-ում

030.0335.06.09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՆՀ-20 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-20 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հրամանագրի 1-ին կետի`

- «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերով.

- «Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ» բառերով.

բ) հանձնաժողովի կազմից հանել`

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահին.

- Արտավազդ Սահակյանին.

գ) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`

Ղուկաս Ուլիխանյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Արա Կետիկյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

12 հուլիսի 1999 թ.

ՆՀ-335

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։