Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ, ԱՌՆՎԱԶՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1151-Ն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ, ԱՌՆՎԱԶՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ը» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար, առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմք չպահանջող նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

օգոստոսի 3-ի N 1151-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ, ԱՌՆՎԱԶՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը Մասնագիտությունների խումբը,

մասնագիտությունը Որակավորումը

1 2 3

0500 Արվեստ և դիզայն

0515 Զարդակիրառական արվեստ ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ)

բրուտագործ

խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող

փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող

կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող

գորգագործ

գոբելենագործ

1100 Մետաղամշակում

1103 Մետաղամշակման արտադրության և նյութամշակման տեխնոլոգիա մետաղ և համաձուլվածքներ հալող

կաղապարող

ձուլող

1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ մուրճով և մամլիչով աշխատող դարբին

դարբին-դրոշմող

ձեռքով կռող դարբին

դրոշմող

1200 Մեքենաշինական սարքավորումներ և տեխնոլոգիաներ

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա գազաեռակցող

էլեկտրաեռակցող

1210 Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա խառատ

հղկող

խառատ-ներտաշող

ֆրեզող

1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր

1902 Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում ժամացույցների հավաքովի բաղադրիչներ հավաքող

ժամացույցներ հավաքող

2300 Սպասարկում

2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում մատնահարդար

դիմահարդար

վարսահարդար

2305 Լուսանկարչություն լուսանկարիչ

լուսանկարիչ-ձևավորող

2311 Հասարակական սնունդ մատուցող

խոհարար

հրուշակագործ

2400 Տրանսպորտային միջոցներ

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների) ավտոմեքենայի վարորդ

ավտոմեքենաների նորոգման փականագործ

2500 Քիմիական արտադրություն

2511 Ավտոդողերի արտադրություն, վերանորոգում և նորոգում անվադողեր հավաքող

2600 Անտառային տնտեսություն

2601 Անտառային համալիրի սարքավորումների տեխնիկական շահագործում փայտամթերման սարքավորումների նորոգման փականագործ

2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա կահույքի զարդային էլեմենտներ պատրաստող

փայտե իրերի հարդարող

շրջանակագործ

2604 Անտառային տնտեսություն անտառահատ

2605 Պարտեզապուրակային շինարարություն կանաչապատող-ծաղկաբույծ

այգեգործ

2700 Պարենամթերքի արտադրություն

2701 Պարենարդյունաբերության սարքավորումների տեխնիկական շահագործում սննդարդյունաբերության սարքավորումների կարգավորող

2702 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա թթխմորող

թթվեցնող

հացթուխ

հունցող

խմորի ձևավորող

2705 Կենդանական հումքի նախնական վերամշակում անասնասպան

միս և մսամթերքներ աղապատող

մորթիներ աղապատող

մորթափառ մաքրող

մսեղիքը մսաթափ անող

մսեղիք կտրատող

մսագործ

մորթու աղաջրող

2709 Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա ձկներից պատրաստված մթերքների խոհարար

2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա եփող

բիսկվիտներ պատրաստող

վաֆլիներ պատրաստող

2800 Թեթև արդյունաբերություն

2801 Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա ջուլհակ

2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա գործող

մանող

հյուսող

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա կարող

դերձակ

2811 Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա իրեր կարող

կաշվե գալանտերեայի իրեր հավաքող

2814 Պոլիգրաֆիական արտադրությունների տեխնոլոգիա կազմարար

2818 Կոշիկի արտադրության տեխնոլոգիա կոշկեղենի վրաքաշող

անհատական պատվերների կոշկակար

կոշկակար

2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն

2902 Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում ամրանագործ

բետոնագործ

որմնադիր

2906 Տանիքագործական աշխատանքների իրականացում թիթեղագործ

մետաղական տանիքների տանիքագործ

տանիքագործ

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ մանրահատակագործ

հյուսն, ատաղձագործ

ապակեգործ

2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում երեսապատող-սալիկապատող

ծեփագործ

ներկարար

2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ սանիտարատեխնիկական համակարգերի և սարքավորումների մոնտաժող

սանիտարատեխնիկական համակարգերի հանգույցների և դետալների փականագործ

փականագործ-սանտեխնիկ

3100 Գյուղատնտեսություն

3103 Անասնաբուծական մթերքների արտադրություն անասնաբույծ

թռչնաբույծ

խոզաբույծ

3105 Մեղվաբուծություն մեղվաբույծ

3108 Բուսաբուծական մթերքների արտադրություն բանջարաբույծ

այգեգործ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։