Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ 5» ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-09-07-ից մինչև 2009-04-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2009-04-16Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1156-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆ 5» ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի (այսուհետ` գույքային համալիր) պահպանման ծառայության կատարման համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (գույքային համալիրի գնորդ) տրամադրվող դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման նպատակով:

2. «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի արտաբյուջետային բանկային հաշվով գործառնությունների կատարման ժամկետ սահմանել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման 4.3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք` գույքային համալիրի առուվաճառքի հիմնական պայմանագրի համաձայն գույքային համալիրի հանձնման պահը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել սույն որոշման 4.3-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի համաձայն «Հրազդանի 5-րդ էներգաբլոկ» գույքային համալիրի գնորդին հանձնման պահը»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։