Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հուլիսի 2006 թ. N 453-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 10-ի թիվ 30 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 20-ի «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 276-Ա որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները`

1.1. որոշման վերնագիրը «ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ «ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ` ԹԻՎ 226/1) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառերով.

1.2. որոշումը լրացնել 11 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1 . «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար «Արման Ներսիսյան» արտարժույթի փոխանակման կետի թիվ 226/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226/1) արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Մաշտոցի 17, բնակարան 14) հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2006 թ. հուլիսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։