Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1999 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-179 որոշումը և ելնելով Հայաստանի Հանրապետության` հիմնականում փախստականներով բնակեցված համայնքներում ժողովրդավարական սկզբունքներով տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու անհրաժեշտությունից` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության այն համայնքներում, որոնց բնակչության 50 տոկոսից ավելին փախստականներ են, հետաձգել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` մինչև Հայաստանի Հանրապետությունում փախստականների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունքի իրականացման օրենսդրական կարգավորումը:

2. Սահմանել, որ նշված համայնքներում գործող տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները մինչև այդ համայնքներում տեղական ինքնակառավարման նոր մարմինների ընտրվելը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը օրենսդրական նախաձեռնության կարգով, հնարավոր սեղմ ժամկետներում, ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փախստականների մասնակցության կարգի սահմանումը և նշված համայնքներում ընտրությունների կազմակերպումը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

18 հոկտեմբերի 1999 թ.

ՆՀ-411

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։