ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18
Հոդված 18.
Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողները ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում հաշիվ-ֆակտուրան կամ ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի այլ հաշվարկային փաստաթուղթ, որոնցում առանձնացված է ԱԱՀ-ի գումարը: