Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24

գործել է մինչև 1997-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 24.

ԱԱՀ վճարող այն անձանց համար, որոնք օգտագործում են իրացումից հասույթ ցուցանիշի որոշման «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը, կիրառվում է ԱԱՀ-ի գումարի հաշվարկման հետևյալ կարգը`

հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է այդ ժամանակաշրջանում իրականացվող հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվել են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցների), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարներին` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձումը ապրանքներ ներմուծելու պահին:

Սույն հոդվածով նշված «ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը կիրառվում է`

ա) բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

բ) երկաթուղային փոխադրումների նկատմամբ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։