ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 29
Հոդված 29.
Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ԱԱՀ վճարողը պարտավոր է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե` հաշվանցելով (պակասեցնելով) մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում և մաքսային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Գնորդներին (պատվիրատուներին) դուրս գրված հարկային հաշիվներում կատարված խախտումների հետևանքով ավել (սխալ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վերահաշվարկման (բյուջեից վերադարձման) ենթակա չեն:
Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները