ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 3
Հոդված 3.
ԱԱՀ վճարողներ են համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող այն անձինք, որոնց սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացումից ստացված հասույթի ծավալը յուրաքանչյուր (որևէ) եռամսյակին նախորդող տարվա կամ ավելի կարճատև ժամանակահատվածի ընթացքում կազմել կամ գերազանցել է մեկ միլիոն դրամ:
Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը: