Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7

գործել է մինչև 1997-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 7.

ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

1) այն ծառայությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք.

2) կանոնադրական կապիտալի սահմանված կարգով ձևավորմանն ու համալրմանն ուղղվող միջոցները.

3) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների միջև ապրանքների և ծառայությունների փոխանցումը (ներքին շրջանառություն).

4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.

5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմավորման գործարքները.

6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.

7) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվճարունակ ճանաչելու դեպքում` օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ վերջիններիս պատկանող գույքի իրացման գործարքները.

8) օրենքով սահմանված կարգով բռնագանձված գույքի (այդ թվում գրավի առարկայի) իրացման գործարքները.

9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.

10) դրամական ձևով տրվող ֆինանսական օգնությունը և շահաբաժինները.

11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։