Հոդված 34
Հոդված 34.
Զբոսաշրջիկության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ` գործակալություններ) համար, որոնք իրականացնում են այլ անձանց ուղեգրերի (մատուցվող ծառայությունների) վաճառքը քաղաքացիներին, հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկների կողմից գործակալություններին վճարվող ամբողջ գումարի և այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների արժեքի տարբերությունը (մասնավորապես փաստաթղթերի ձևակերպման և համանման այլ ծախսերի կատարման նպատակով վճարվող գումարը):
Եթե զբոսաշրջիկության հետ կապված ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ամբողջությամբ իրականացվում է հանրապետության տարածքից դուրս, ապա գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ, համաձայն սույն օրենքի 16 հոդվածի, կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, իսկ եթե այդ ծառայությունները մատուցվում են ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրանից դուրս, ապա զրոյական դրույքաչափով հարկվում է միայն ծառայությունների այն մասը, որը կապված է ներքին տարածքից դուրս իրականացվող գործարքների (գործառնությունների) հետ: