Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1221-Ն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար տնային պայմաններում վարպետային ուսուցման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

օգոստոսի 24-ի N 1221-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը Մասնագիտությունների խումբը,

մասնագիտությունը Որակավորումը

0500 Արվեստ և դիզայն

0515 Զարդակիրառական արվեստ ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ)

բրուտագործ

խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող

փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող

կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող

գորգագործ

ոսկերիչ

գոբելենագործ

1000 Էներգետիկա

1001 Էլեկտրասարքավորումների արտադրություն էլեկտրական մեքենաների էլեմենտներ փաթաթող

էլեկտրական մեքենաների և ապարատների հավաքող

1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամոնտաժող

1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում էլեկտրասարքավորումների նորոգման փականագործ-էլեկտրիկ

1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր

1902 Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում ժամացույցների հավաքովի բաղադրիչներ հավաքող

ժամացույցներ հավաքող

2300 Սպասարկում

2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում մատնահարդար

դիմահարդար

վարսահարդար

2305 Լուսանկարչություն լուսանկարիչ

լուսանկարիչ-ձևավորող

2311 Հասարակական սնունդ մատուցող

խոհարար

2600 Անտառային տնտեսություն

2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա կահույքի զարդային էլեմենտներ պատրաստող

փայտե իրերի հարդարող

շրջանակագործ

2605 Պարտեզապուրակային շինարարություն կանաչապատող-ծաղկաբույծ

այգեգործ

2700 Պարենամթերքի արտադրություն

2702 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա թթխմորող

թթվեցնող

հացթուխ

հունցող

խմորի ձևավորող

2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն գինեգործ

գինեգործության և հյութերի նախնական արտադրության վարպետ

2705 Կենդանական հումքի նախնական վերամշակում անասնասպան

միս և մսամթերքներ աղապատող

մորթիներ աղապատող

մորթափառ մաքրող

մսեղիքը մսաթափ անող

մսեղիք կտրատող

մսագործ

մորթու աղաջրող

2709 Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա ձկներից պատրաստված մթերքների խոհարար

2710 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա յուղագործ

պանրագործ

կաթնաշոռ պատրաստող

2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա եփող

բիսկվիտներ պատրաստող

վաֆլիներ պատրաստող

2800 Թեթև արդյունաբերություն

2801 Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա ջուլհակ

2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա գործող

մանող

հյուսող

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա կարող

դերձակ

2811 Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա հրեր կարող

կաշվե գալանտերեայի իրեր հավաքող

2818 Կոշիկի արտադրության տեխնոլոգիա կոշկեղենի վրաքաշող

անհատական պատվերների կոշկակար

կոշկակար

կոշիկի հավաքող

2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ մանրահատակագործ

հյուսն, ատաղձագործ

ապակեգործ

2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում երեսապատող-սալիկապատող

ծեփագործ

ներկարար

3100 Գյուղատնտեսություն

3105 Մեղվաբուծություն մեղվաբույծ

3108 Բուսաբուծական մթերքների արտադրություն բանջարաբույծ

այգեգործ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։