Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱԲԿԻՐԻ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՇԵՆԳԱՎԻԹԻ ՈՒ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 696

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱԲԿԻՐԻ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՇԵՆԳԱՎԻԹԻ ՈՒ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների թաղային համայնքների կազմավորումը`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները:

2. (կետն ուժը կորցրել է 04.09.97 N 420)

3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու նախկին բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

4. Սույն որոշմամբ լուծարման ենթակա բաժինների գույքը սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։