«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2006 թ. N 335-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները» հավելված 1-ը լրացնել 7-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«7. Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակին նվիրված հուշադրամ»:
7.1. Հուշադրամի չափանիշներն են`
Անվանական
արժեքը Մետաղը
և հարգը Քաշը
(գրամ) Տրամագիծը
(մմ) Դրամաշուրթը Որակը Տպաքանակը
(հատ)
10000 դրամ ոսկի,
900.0 8,6 22,0 ատամնավոր պրուֆ 1000
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Տ. Սարգսյան
2006 թ. հուլիսի 12
Երևան