Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-09-25-ից մինչև 2016-11-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-11-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

5 սեպտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60006269

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 օգոստոսի 2006 թ.

ք. Երևան N 176-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգ» բառերը փոխարինել «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգ» բառերով.

բ) «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրող (Ինքնավար արտադրող)» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրող (Ինքնավար արտադրող)».

գ) «Միկրոէլեկտրակայան (այսուհետ` ՄիկրոԷԿ)» հասկացության սահմանման մեջ «100» թիվը փոխարինել «150» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ` Ն. Գրիգորյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։