Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 օգոստոսի 2006 թվականի N 1239-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» N 348-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման հավելվածի ցանկը`

ա) «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բաժինը 4-րդ կետից հետո լրացնել նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. «Այսբերգ» ՀԿԲ» ՊՁ

4.2. «Ինտերմարկեթինգ» ՊՓԲԸ».

բ) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» բաժինը 39-րդ կետից հետո լրացնել նոր` 39.1-ին և 39.2-րդ կետերով.

«39.1. «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» ԴՁ

39.2. «Մեղրու գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ».

գ) «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա բաժինը» 51-րդ կետից հետո լրացնել նոր` 51.1-ին կետով.

«51.1. ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձնական գործարան» ՊՁ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։