«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1996 թվականի N 360
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերանվանել`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
գ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն.
դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
2. Միաձուլել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:
3. Լուծարել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը:
Այդ կապակցությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Թամրազյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Ղուկասյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Միլիտոնյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի
առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
գլխավոր գանձապետ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Շ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Է. Սաֆարյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ
Մ. Հուրիխանյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի
ծառայության պետ
Գ. Սիմոնյան
- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետի առաջին
տեղակալ
Պ. Ստեփանյան - «Հեռուստատեսություն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն
Լ. Վարդանյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
ֆինանսատնտեսական վարչության պետ
Ռ. Խաչատրյան - ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության
գլխավոր հաշվապահ
բ) հանձնաժողովին` մինչև 1997 թվականի մայիսի 1-ը`
Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և Հայկական պետական լրատվական գործակալության (Արմենպրես) հետագա ենթակայության և կարգավիճակի, ինչպես նաև նախարարության գույքի հետագա տնօրինման մասին.
ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի կառավարման և լուծարման գործընթացի իրականացման, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.
անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների:
(3-րդ կետը փոփ. 31.01.97 N 15, 10.03.97 N 33)
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կանոնադրությունը, կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 1-ին կետի «ա», «է» և 2-րդ կետի «ը» ենթակետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 17-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ