Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 1996 թվականի N 383

քաղ. Երևան

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 04.07.97 N 283)

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`

ա) 1992-1994 թվականներին օտարերկրյա պետություններ մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու հարցի լուծման նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ստեղծել հանձնաժողովներ` դեսպանների գլխավորությամբ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ներգրավմամբ.

բ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` պետական միջոցների հաշվին Հայաստան փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվակազմը որոշելու, ինչպես նաև նշված հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու համար:

(1-ին կետը փոփ. 04.07.97 N 283)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստան փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովների կազմած ակտերի հիման վրա` հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից այդ ծախսերի հետագա փոխհատուցմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախատեսել նշված ծախսերի փոխհատուցման կարգ` նկատի ունենալով դրանց առանձին հաշվառման իրականացումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։