Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-08-25-ից մինչև 2006-12-10։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-12-10Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1181-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Համաշխարհային բանկի աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի (PRSC3) նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի (N 055131) շրջանակում Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ընկերությունների 2006 թվականի սուբսիդավորման սահմանային չափաքանակները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ոռոգման համակարգի ընկերությունների սուբսիդավորման սահմանային չափաքանակների լրացման վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի ընկերությունների 2006 թվականի սուբսիդավորման չափաքանակները հաստատելու մասին» N 330-Ա որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։