«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1137-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 8-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Համաշխարհային բանկի վարկի հաշվին ձեռք բերված գույքի մասին» N 8-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1 . Սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անհատույց հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն ամրացնելու նպատակով».
բ) որոշման N 1 հավելվածի`
3-րդ կետում «14530 հատ» բառերը փոխարինել «13930 հատ» բառերով, իսկ «189875940.3» և «150940106.3» թվերը` համապատասխանաբար «183643038.5» և «144707204.5» թվերով,
«Ընդամենը» տողում «780549220.3» թիվը փոխարինել «779259298.5» թվով.
գ) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 10-ի N 1137-Ա որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 13-ի N 8-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Գույքի անվանումը Քանակը
(հատ) Ընդհանուր
արժեքը
(դրամ)
Ճանապարհային նշաններ
այդ թվում`
ճանապարհային նշաններ (ներառյալ
մոնտաժման համար անհրաժեշտ
մանրամասները) 600 6232901.8
Ընդամենը 6232901.8
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան