«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1125-Ա
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել Երևանի քաղաքապետարանի` իր տնօրինության` Երևան քաղաքի Աերացիա թաղամասում գտնվող N 2 հանրակացարանային մասնաշենքում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին` սահմանված կարգով սեփականության իրավունքով հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
3. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 10-ի N 1125-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Անունը,
ազգանունը Բնակտարածության
հասցեն,
սենյակների թիվը Հատկացման
տարեթիվը Հաշվառման
կանգնելու
տարեթիվը ՀՀ
քաղաքացիություն
ստանալու
տարեթիվը Վերադաս
կառավարման
մարմնի
համաձայնությունը
Ասրիյան Նինա ք.Երևան,
Աերացիա
թաղամաս, N 2
հանրակացարան,
բն.31, 1 սենյակ 1989թ. 24.11.98թ. 04.02.04թ. Երևանի քաղաքապետարան
19.05.06թ.
N 01/6-817
Շագաևա Վիոլետտա ք.Երևան, Աերացիա թաղամաս, N 2 հանրակացարան, բն.47, 1 սենյակ 1989թ. 22.04.06թ. 25.07.02թ. Երևանի քաղաքապետարան 19.05.06թ.
N 01/6-817
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան