Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2006 թվականի N 1116-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունների 2004 և 2005 թվականների ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով` նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը՝ դրանք համապատասխանեցնելով 2005 թվականի տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքին:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցման և դրանց կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարման գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։