«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 1105-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 36750,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. օգոստոսի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1105-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանունը Մակերեսը
(քառ. մ) Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ)
1. Մետաղական կոնստրուկցիաներով
հավաքովի անգար-պահեստ 1512 221443,9
2. Մետաղական կոնստրուկցիաներով
հավաքովի անգար-պահեստ 1008 215306,2
Ընդամենը 36750, 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան