Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1069-Ա

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների միջոցառումների ժամանակացույցի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովելու նպատակով ստեղծել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները ղեկավարող խորհուրդ հետևյալ կազմով`

Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ա. Վարդանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

Տ. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

(համաձայնությամբ)

Գ. Մինասյան - ՀՀ Ազգայի ժողովի ֆինանսավարկային,

բյուջետային և տնտեսական հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Պետրոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական,

առողջապահության և բնության

պահպանության հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ

(համաձայնությամբ)

Լ. Գևորգյան - ՀՀ Նախագահի օգնական

Վ. Խաչիկյան - ՀՀ սոցիալական ապահովագրության

պետական հիմնադրամի նախագահ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. օգոստոսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։