«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան թիվ 168-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 68-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի մայիսի 24-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի առաջին կետով հաստատված թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կ Ա Զ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հանձնաժողովի նախագահ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հանձնաժողովի անդամներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի վերահսկողության և կազմակերպական բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի պետ
- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ
Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կադրերի բաժնի առաջատար խորհրդատու:».
2) հրամանի երկրորդ կետով հաստատված թիվ 2 հավելվածի 35-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան