Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1012-Ա

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին նվիրաբերել Հ. Մաթևոսյանի 70-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակած` Հ. Մաթևոսյանի գրքերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ նվիրաբերած գրքերի վաճառքից գոյացած միջոցները հիմնադրամի սեփականությունն են և ուղղվում են Հ. Մաթևոսյանի գրական ժառանգության հրատարակմանը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել գրքերի նվիրաբերության պայմանագրի կնքումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հուլիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հուլիսի 20-ի N 1012-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՐՔԵՐԻ

Գրքերի անվանումները Նվիրաբերվող գրքերի քանակը (օրինակ)

1. Հ. Մաթևոսյանի անտիպների ժողովածու`

«Նանա իշխանուհու կամուրջը» 900

2. Հ. Մաթևոսյանի «Հատընտիր» երկեր

(երկհատորյակ) 900-ական

Ընդամենը 2700

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։