Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-02-02-ից մինչև 2001-03-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-03-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 1996 թ. N 274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային հետևողական քաղաքականության վարման նպատակով`

1. Հաստատել Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 12.01.99 N 11)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:

(2-րդ կետը փոփ. 12.01.99 N 11)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հավելված

ՀՀ վարչապետի 1996թ.

մայիսի 10-ի N 274 որոշման

Կ Ա Զ Մ

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման եվ բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի

ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար

ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ տրանսպորտի նախարար

Երևանի քաղաքապետ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ

Գյումրիի քաղաքապետ

ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու

(Կազմը խմբ. 12.01.99 N 11, լրաց. 02.02.99 N 58)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։