«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2006 թվականի N 942-Ա
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բարեգործություն որակել Իտալիայի Հանրապետության կառավարության կողմից 2005 թվականի տարերային աղետների հետևանքները մեղմացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված ալյուրի և շաքարավազի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ու բաշխման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հասցեով ստացված 2035000 կգ ալյուրը և 896850 կգ շաքարավազը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են սույն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված ալյուրի և շաքարավազի` Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղային փոխադրման, կայարանում մատուցվող ծառայությունների, սերտիֆիկացման, պահպանության գործարքները որակել որպես բարեգործական ծրագրի հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ, այդ թվում` նաև «Տրանս ալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատուցված ծառայությունները:
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ալյուրի և շաքարավազի երկաթուղային փոխադրումների և կայարանում մատուցված ծառայությունների դիմաց «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` 1475150 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) և «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1983200 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) գումարների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 3458350 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հուլիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 6-ի N 942-Ա որոշման
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Շահառուները Ալյուր (կգ) Շաքարավազ (կգ)
ՀՀ Արագածոտնի մարզ 244550 97200
ՀՀ Արարատի մարզ 165950 66380
ՀՀ Արմավիրի մարզ 286650 114160
ՀՀ Գեղարքունիքի մարզ 115950 46400
ՀՀ Լոռու մարզ 312250 125900
ՀՀ Կոտայքի մարզ 126350 50460
ՀՀ Շիրակի մարզ 276350 128440
ՀՀ Սյունիքի մարզ 151000 77600
ՀՀ Վայոց ձորի մարզ 7950 11100
ՀՀ Տավուշի մարզ 159000 63600
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետություն 180000 100000
երևանի N 4 գիշերօթիկ
օժանդակ դպրոց 3000
3000
երևանի N 6 գիշերօթիկ
օժանդակ դպրոց 3000 3000
երևանի N 16 գիշերօթիկ
օժանդակ դպրոց 3000 3000
Վանաձորի մանկատուն 1400
«Զատիկ» մանկատուն 3000
Գավառի մանկատուն 2000
Ընդամենը 2,035,000 896,840
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան