«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
13 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան N 853-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի նոյեմբերի 2-ի «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկը հաստատելու մասին» N 1166-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանով հաստատված «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների» ցանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝
7 «ԱԳԻԱ» ՍՊԸ ՀՀ Արարատի մարզ,
ք. Արտաշատ «Գնումների մասին» ՀՀ
օրենքի 5-րդ հոդվածի
2-րդ մասի դ) կետի 3-րդ
ենթակետ 12/07/2006թ.
:
Նախարար Վ. Խաչատրյան