Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 479-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 865-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 479-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման թույլտվություն տալու մասին» N 479-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 1-ին կետում «4524 հեկտար» բառերը փոխարինել «5329,91 հեկտար» բառերով, իսկ «վերարտադրություն» բառից հետո լրացնել «49 տարի ժամկետով:» բառերով.

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշման 18-րդ կետի 1-ին մասը:».

գ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունիսի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունիսի 16-ի N 865-Ա որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

ապրիլի 16-ի N 479-Ա որոշման

Ս Խ Ե Մ Ա

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։