Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը և 154 հոդվածի 1-ին կետը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամներ նշանակել`

Էդվարդ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ (լիազորությունների ժամկետը` հինգ տարի)

Տիգրան ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը` չորս տարի)

Արծվի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երեք տարի)

Ամալյա ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` երկու տարի)

Խաչիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամ (լիազորությունների ժամկետը` մեկ տարի)

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

10 օգոստոսի 2000 թ.

ՆՀ-641

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։