Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-10-03-ից մինչև 2007-07-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-07-13Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1335-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընկերության հետ կնքել պարտքի պահանջի իրավունքի զիջման և գույքի առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց ընկերության «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ ունեցած 4150,0 մլն դրամ գումարի դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին համապատասխան, փոխանցվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնեմասը (այսուհետ` գույք) օրենքով սահմանված կարգով գնահատված 9450,0 մլն դրամ շուկայական արժեքով օտարվում է «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը: Ընդ որում, որպես ձեռք բերվող դեբիտորական պարտքի պահանջի իրավունքի և գույքի գնի դիմաց (ընդհանուր գումարը` 13600,0 մլն դրամ) վճարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը`»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։