Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1334-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, որպես գույքի առանձին տարրեր, աճուրդով վաճառել իր տնօրինության ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ յուրաքանչյուր միավոր գույքի գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի աճուրդով վաճառքի մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդների անցկացումը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

օգոստոսի 31-ի N 1334-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Պետական

համարանիշը Արտադրության

տարեթիվը Շարժիչի

համարը Գույքի

մեկնար-

կային

գինը`

(գնահատ-

ված

արժեքի

75 %-ը)

(հազ. դրամ) Գնահատման

ամսաթիվը Տեխնիկական

վիճակը

1. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 090LL10 1996 թ. 64810 1273.5 21.06.2006 թ. ոչ բարվոք

2. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 438ԼԼ01 1995 թ. 0130153 1192.5 21.06.2006 թ. ոչ բարվոք

3. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 520ԼԼ64 1995 թ. 3551353 1053.0 21.06.2006 թ. ոչ բարվոք

4. Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 553ՏԼ64 1990 թ. 1618553 621.8 21.06.2006 թ. ոչ բարվոք

5. Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» 900ԼԼ02 1995 թ. 45440 1042.5 21.06.2006 թ. ոչ բարվոք

6. Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» 023LL55 1999 թ. 0046847 759.0 21.06.2006 թ. ոչ բարվոք

7. Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» 013ԼԼ10 2003 թ. 33098926 2307.8 21.06.2006 թ. ոչ բարվոք

8. Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» 565ԼՏ64 2001 թ. 13019137 1457.3 21.06.2006 թ. ոչ բարվոք

Ընդամենը 9707.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։