Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2006 թվականի N 1354-Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուսումնական բնականոն գործընթացն ապահովելու և քաղաքաշինական ու սանիտարական նորմատիվների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» և «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարածքների սահմանազատումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված տարածքների ընգրկումը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի կազմում, համապատասխան հասցեների տրամադրումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` անհրաժեշտ ծախսերն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո մեկամսյա ժամկետում նշված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել Մեսրոպ Մաշտոցի N 46.ա հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Բայրոնի N 5 հասցեում գտնվող «Պարարվեստի ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. սեպտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։