«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 674-Ա
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի ապրիլի 15-ին ստորագրված և 2005 թվականի հուլիսի 8-ին վավերացված Զարգացման վարկային համաձայնագիրը (4038-AM)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկը վերանվանել «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN
ը/կ Վարկային ծրագիր իրականացնող կազմակերպությունը Պետական կառավարման մարմինը
1. «Համայնքային զարգացման ծրագրերի
գրասենյակ» պետական հիմնարկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտե
»:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություն և ապահովել այդ փոփոխության պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մայիսի 27
Երևան