Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 617-Ա

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգուն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հավաքի թույլտվություն տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի կենդանաբանական այգուն կենդանիների կենդանի հավաքածուն համալրելու և անազատ պայմաններում դրանց վերարտադրությունն ապահովելու նպատակով 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, իրականացնել հետևյալ կենդանիների հավաք` ըստ նշված քանակների`

լայնականջ ոզնի` մեկ արու, մեկ էգ.հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ` մեկ արու, մեկ էգ.կովկասյան անտառակատու` մեկ արու, մեկ էգ.մանուլ` մեկ արու, մեկ էգ.բեզոարյան այծ` մեկ արու, մեկ էգ.հայկական մուֆլոն` մեկ արու, մեկ էգ.եվրոպական տափաստանային արծիվ` մեկ արու, մեկ էգ.սովորական սպիտակապոչ արծիվ` մեկ արու, մեկ էգ.նախասիական մորուքավոր արծիվ` մեկ արու, մեկ էգ.սև անգղ` մեկ արու, մեկ էգ.սովորական սպիտակագլուխ անգղ` մեկ արու, մեկ էգ.կասպիական հնդկահավ` մեկ արու, մեկ էգ.միջերկրածովային կրիա` մեկ արու, մեկ էգ.անդրկովկասյան տակիրային կլորագլուխ` մեկ արու, մեկ էգ.երկարոտ սցինկ` մեկ արու, մեկ էգ.ոսկեգույն մաբույա` մեկ արու, մեկ էգ.անդրկովկասյան սահնօձ` մեկ արու, մեկ էգ.կովկասյան կատվաօձ` մեկ արու, մեկ էգ.հայկական իժ` մեկ արու, մեկ էգ:2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված թռչնատեսակների հավաքի դեպքում ապահովել թռչնագրիպի նկատմամբ դրանց անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։