«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2006 թվականի N 526-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոցի տարածքը շենքերից, շինություններից և պտղատու այգիներից ազատելու նպատակով դրանց սեփականատերերին օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 103400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հատկացվելիք գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ ամրոցի տարածքում գտնվող շենքերի և շինությունների սեփականատերերին` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 27-ի N 526-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑԻ ՏԱՐԱԾՔԸ ՇԵՆՔԵՐԻՑ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ
(հազ. դրամ) NN
ը/կ Սեփականատիրոջ ազգանունը, անունը Բնակության վայրը,
անձնագրային
տվյալները Վճարման ենթակա փոխհատուցման գումարը
1. Սերոբյան Բարսեղ 12000.0
2. Սերոբյան Արուսյակ 16000.0
3. Ղազարյան Ռոզա-Լյուքսեմբուրգ 15000.0
4. Գրիգորյան Թորգում 14000.0
5. Բադոյան Սուրեն (Ամոյան Փաշա) 3000.0
6. Խուրշուդյան Կալիպսե 12000.0
7. Գևորգյան Սիրանուշ 18000.0
8. Զաքարյան Մուշեղ 4000.0
Եկամտահարկը` 10 տոկոս 9400.0
Ընդամենը 103400.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան