Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 507-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Նեյտրոն ԱՄ» փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Հին Նորքի 2-րդ նրբանցքի N 20 հասցեում գտնվող շենքերի, շինությունների, օժանդակ կառույցների ու դրանցով զբաղեցված 1.1879 հեկտար հողատարածքի (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 30-ի N 507-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(31.01.2006 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ)

NN

ը/կ Հիմնական միջոցի անվանումը Շահագործման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1. Շենքեր և շինություններ 1975 թ. 0

գլխավոր մասնաշենք 1975 թ. 0

խոհանոց 1975 թ. 0

խահասրահ 1975 թ. 0

պահեստ 1975 թ. 0

գոմ 1975 թ. 0

լողավազան 1975 թ. 0

ծածկոցներ 1975 թ. 0

պահակատուն 1975 թ. 0

օժանդակ շինություններ 1975 թ. 0

2. Այլ հիմնական միջոցներ 1975 թ. 0

3. Հողամաս (1.1879 հա)

Ընդամենը 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։