Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-01-15-ից մինչև 2002-03-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-03-20Բացել ARLIS-ում

030.0770.08.01.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» N-456 հրամանագրի` որոշում եմ.

1. Վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի ՆՀ-577 հրամանագրի խմբագրությամբ) I բաժնում`

ա) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«18. Տարածքային կառավարման նախարար».

բ) լրացնել նոր 20-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«20. Քաղաքաշինության նախարարություն»:

Այդ կապակցությամբ բաժնի 20-րդ կետը համարել 21-րդ կետ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

8 հունվարի 2001 թ.

ՆՀ-770

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։