Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 410-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշմամբ հաստատված կանոնադրության 31-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի լիազորությունները` համաձայն իր դիմումի։

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրվելը Սերգեյ Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնակատար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. ապրիլի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։