«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2006 թվականի N 328-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին անհատույց օգտագործման գույք հանձնելու և օտարելու մասին» N 389-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի կողմից օգտագործվող` 148 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից օգտագործվող` 13 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը և մեկ հեկտար խնձորի այգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության գույքի մի մասը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` կնքելով գույքի անհատույց օգտագործման պայմանագիր».
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գույքի մի մասն անհատույց օտարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` համաձայն N 3 հավելվածի, կնքելով նվիրատվության պայմանագիր».
գ) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ՝ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Անվանումը Չափի միավորը Թիվը Գումարը
(դրամ)
Քրեակատարողական վարչությանը պատկանող գույք
Ալրաղաց` գլանային, ԳԱ 0,7-1400,
ավտոկշեռք` 30 տ,
ապրանքային կշեռք` 200 կգ լրակազմ 1 37500000
«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկին պատկանող գույք
Ալրաղացի մասնաշենք` 648 քառ. մ հատ 1 28921352
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ՝ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Թիվը Քաշը (կգ) Գումարը
(դրամ)
1 2 3 4 5 6
Խոշոր եղջերավոր անասուններ
1. Ցուլ հատ 1 385
2. Կով հատ 6 2004
3. Երինջ հատ 4 1331
4. 2003 թ. ծնված արու հորթ հատ 4 456
5. 2003 թ. ծնված էգ հորթ հատ 9 1051
6. 2004 թ. ծնված արու հորթ հատ 3 58
7. 2004 թ. ծնված էգ հորթ հատ 1 22
ընդամենը հատ 28 5307 2696142
Խոզեր 5307
8. Վարազ հատ 1 135
9. Խոզամայր հատ 5 857
10. Փորձամայր հատ 3 311
11. 6-9 ամսական խոզեր հատ 1 51
12. 4-6 ամսական խոզեր հատ 7 297
13. 2-4 ամսական խոզեր հատ 21 462
14. 0-2 ամսական խոզեր հատ 16 135
ընդամենը հատ 54 2248 1591436
Ճագարներ
15. Բտման խմբի հատ 83 273.9
16. Որձ հատ 68 224.4
17. Մայր հատ 242 798.6
18. Փորձամայր հատ 19 55.1
19. 5 ամսական հատ 39 97.5
20. 4 ամսական հատ 18 36
21. 3 ամսական հատ 15 24
22. 2 ամսական հատ 19 17.1
ընդամենը հատ 503 1526.6 1633364
Մեղվաընտանիք
23. Մեղվաընտանիք հատ 101
ընդամենը հատ 101 2020000
Տրանսպորտային միջոցներ
24. Ավտոմեքենա «ԿամԱԶ-43105» հատ 1 1234320
25. Ատոմեքենա «Զիլ-131» հատ 1 325345
26. Ատոմեքենա «Գազ-53» հատ 1 248994
27. Ավտոմեքենա «ԿամԱԶ-65 102» հատ 1 737950
28. Ավտոմեքենա «Կիրովեց-701» հատ 1 454058
29. Ինքնագնաց «Տ 16» հատ 1 127480
30. Էքսկավատոր «Բելառուս» հատ 1 362665
31. Տրակտոր «ՄՏԶ-80» հատ 1 532725
32. Ավտոկցորդներ հատ 6 420896
33. Կոմբայն հատ 1 65177
34. Փոցխ «ՈՐՈ-7-40» հատ 1 10850
35. Սերմնազտիչ «CM-4» հատ 1 45554
36. Շարքացան (ցորենի) C 3-3.6 A հատ 1 64310
37. Շարքացան (եգիպտացորենի) հատ 1 200000
ընդամենը 15 4830324
Սարքավորումներ և արագամաշ ապրանքներ
38. Վրան՝ 16-տեղանի հատ 2 250000
39. Դաշտային շարժական խոհանոց հատ 2 145000
40. Ջրի շարժական տարողություն հատ 2 186000
41. Կաթի բիտոն հատ 25 110932
42. Անասունի ջրի խմոց հատ 6 1245
43. Կերաղաց հատ 3 133046
44. Ինկուբատոր լրակազմ 1 2061
45. Ավտոկշեռք «ՌԵ 30 ՈՒՏԶԱԶ» հատ 1 1224
46. Ավտոկշեռք (15 տ) հատ 1 688
47. Կշեռք (500 կգ) հատ 2 612
48. Բեռնափոխակրիչ հատ 9 7967
49. Ջրի տարողություն (12 տ) հատ 2 130000
50. Կաթի տարողություն (4 տ) հատ 2 566
51. Անասունների ջուր խմելու սարք լրակազմ 2 852
52. Կաթի վաննա հատ 2 575
53. Կերաման հատ 198 282
54. Տակդիր՝ էմալապատ հատ 2 250
55. Էլեկտրական վառարան «Տիտան» հատ 2 38475
56. Մետաղյա պահարան հատ 3 900
57. Պարան մ 190 57000
58. Եղան հատ 4 4800
59. Գերանդի հատ 5 19000
60. Ճագարի մեծ կերաման հատ 130 9410
61. Ճագարի փոքր կերաման հատ 227 6660
62. Ճագարի վանդակ հատ 40 128000
63. Մեղվափեթակ՝ 1-ին տիպի հատ 188 253827
64. Մեղվափեթակ` 2-րդ տիպի հատ 64 85952
65. Գլան հատ 2 200
66. Նիկլոուս հատ 1 300
67. Անվաբութակ (շպոր) հատ 2 200
68. Ծխարան հատ 2 2592
69. Մեղվապահի դանակ հատ 2 1035
70. Մեղրահաց հատ 1922 233450
71. Մոմաթերթի շրջանակ հատ 317 3170
72. Մեղվի կերաման հատ 417 800
73. Մեղվի փեթակի ծածկոց հատ 168 6720
74. Մեղվի փեթակի բարձ հատ 280 1680
75. Ձեռքի մեղրաքամիչ մեքենա հատ 1 169
76. Էլեկտրական մեղրաքամիչ մեքենա հատ 1 1925
77. Մեղվապահի քող հատ 4 10488
78. Մեղրահացի տեղափոխման սայլակ հատ 1 450
79. Սղոց հատ 1 3850
80. Մուրճ հատ 1 2000
81. Ջերմաչափ հատ 1 1500
82. Փեթակի վերնահարկ հատ 80 88000
83. Աքցան հատ 1 2950
84. Կավճաղաց հատ 1 10000
85. Մեղրամոմ կգ 15 52266
86. Բուրդ կգ 398 212000
ընդամենը 2207069
Անասնակեր
87. Խոտ կգ 146374 3659350
88. Ցորենի թեփ կգ 5591.5 503235
89. Աղ կգ 297 5885
ընդամենը 4168470
Ընդամենը 19146805
դ) ուժը կորցրած ճանաչել որոշման NN 4 և 5 հավելվածները։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 22
Երևան