Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 310-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շարժական գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, աճուրդի մեկնարկային գին սահմանելով սույն որոշման հավելվածում նշված գնահատված մեծությունները:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի առանձին տարրերի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում.

գ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանք ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին` Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N 310-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN ը/կ Անվանումը Ավտոմե-

քենայի

պետ-

համա-

րանիշը Թողարկ-

ման տարե-

թիվը Ձեռք-

բերման տարե-

թիվը Սկզբնա-

կան արժեքը

(հազ. դրամ) Մաշ-

վածու-

թյունը

(տոկոս) Հաշվե-

կշռային

(մնացոր-

դային)

արժեքը

(հազ. դրամ) Օտարվող

գույքի

գնահատված մեծություն

(հազ. դրամ) Գնահատման

օրը,

ամիսը,

տարեթիվը

1. Ավտոմեքենա

«ՎԱԶ-21213» ԱԴԶ 3744 1994 թ. 2002 թ. 3734,3 100 - 2761,2 29.11.2005 թ.

2. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 193ՏՍ61 1993 թ. 2002 թ. 2720,00 100 - 930,24 29.11.2005 թ.

3. Ավտոմեքենա «ՊՐԱՅԴ» 732ԼԼ01 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

4. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» ԱԴԳ03-08 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

5. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 187ՏՍ61 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

6. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 189ՏՍ61 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

7. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 190ՏՍ61 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

8. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» առանց համարանիշի 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

9. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 192ՏՍ61 1993 թ. 2002 թ. 3344,27 100 - 1143,74 29.11.2005 թ.

10. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 196SU61 1995 թ. 2002 թ. 2773,72 100 - 953,60 29.11.2005 թ.

11. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 729LL01 1995 թ. 2002 թ. 3344,27 100 - 1149,76 29.11.2005 թ.

12. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 728LL01 1995 թ. 2002 թ. 2720,00 100 - 935,14 29.11.2005 թ.

13. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 158LU64 1995 թ. 2002 թ. 2720,00 100 - 935,14 29.11.2005 թ.

14. Ավտոմեքենա

«ՊՐԱՅԴ» 195SU61 1995 թ. 2002 թ. 2720,00 100 - 935,14 29.11.2005 թ.

15 Ավտոմեքենա

«ՊԵԺՈ-405» 731LL01 1996 թ. 2002 թ. 5140,00 100 - 1782,55 29.11.2005 թ.

16. Ավտոմեքենա

«ԳԱԶ-31029» 103LL11 1994 թ. 2002 թ. 5477,5 100 - 1883,16 29.11.2005 թ.

17. Ավտոմեքենա

«ԳԱԶ-31029» 102ԼԼ11 1996 թ. 2002 թ. 2067,00 100 - 716,84 29.11.2005 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։