Անցնել բովանդակությանը
ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 38.

Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում`

1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով (ներառյալ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում` սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.

2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում` դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետևանքով վնասի փոխհատուցումը, տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի և իրացման (վաճառքի) գների տարբերությունը:

Սույն հոդվածով սահմանված դեպքերում`

ա) ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե`

- նա ԱԱՀ վճարող է.

- գրավի առարկան գրավառուի համաձայնությամբ իրացվում է ԱԱՀ վճարող հանդիսացող գրավատուի կողմից կամ իրացվում է գրավառուի կողմից, սակայն գրավի առարկայի իրացման շրջանառությունն արտացոլվում է գրավատուի հաշվապահական հաշվառման մեջ.

բ) ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավառուն, եթե նա ԱԱՀ վճարող է և միաժամանակ առկա է ներքոհիշյալ այլ պայմաններից որևէ մեկը`

- գրավատուն չի հանդիսանում ԱԱՀ վճարող.

- գրավի առարկան որպես սեփականություն անցնում է գրավառուին, և դրա իրացումը (օտարումը) արտացոլվում է վերջինիս հաշվապահական հաշվառման մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։