Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍՊԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 սեպտեմբերի 2006 թվականի N 1050-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ի լիցենզիան «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի անվամբ վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը, ՀՀ կառավարության 29 հունիսի 2006 թվականի N 924-Ն որոշումը, լիցենզավորված իրավաբանական անձի անվանափոխությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականի հունիսի 18-ին տրված թիվ 092 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` Ն. Դավիդյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։