Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՖԱՐՄ-ԱՎԱՆ» ՍՊԸ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 09.08.2006 ԹՎԱԿԱՆԻ N 895-Ա ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 սեպտեմբերի 2006 թվականի N 1077-Ա

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ֆարմ-Ավան» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատուն՝ առանց ստերիլ դեղերի պատրաստման) լիցենզիա տրամադրելու և ՀՀ առողջապահության նախարարի 09.08.2006 թվականի N 895-Ա հրամանը չեղյալ համարելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43 հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, հաշվի առնելով, որ լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության մեջ նշված մերժման հիմքերը կրում են տեխնիկական բնույթ և բավարար չեն «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի հայտը մերժելու համար.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. «Ֆարմ-Ավան» ՍՊԸ դեղատնային գործունեություն /դեղատուն` առանց ստերիլ դեղերի պատրաստման/ հայտը բավարարել վերապահումով:

2. Չեղյալ համարել ՀՀ առողջապահության նախարարի 09.08.2006 թվականի N 895-Ա հրամանը:

3. Լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

3.1. Սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3.2. Սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերության լիցենզիան տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

Նախարար` Ն. Դավիդյան

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 25.09.2006 թ. N 1077-Ա հրաման)

Հ/Հ Ֆիզ. անձ-(անուն, ազգանուն)

իրավ. անձ-

(անվանումը) Ֆիզ. անձ`

բնակության վայրը, իրավ. անձ` գտնվելու վայրը Լիցենզիայի

համարը Լիցենզիան

տալու

ամսաթիվը Գրանցման

համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողու-

թյան

ժամկետը

1 «Ֆարմ Ավան» ՍՊԸ ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ, Խուդիակովի Բ1 Կ-XX-000916 25.09.06 349 Դեղատնային գործունեություն

(դեղատուն` առանց ստերիլ դեղերի պատրաստման) ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղ, Խուդիակովի Բ1 անժամկետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։