Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 101-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատանքի ծավալների ընդլայնման կապակցությամբ դատարանի աշխատակազմի աշխատողների թիվն ավելացնելու, նրանց համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ապահովելու և պահպանման ծախսերն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին հատկացնել 23067.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող միջոցների տարեկան և եռամսյակային համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 9-ի N 101-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

(հազ. դրամ) Հոդվածի անվանումը Առաջին եռամսյակ Առաջին կիսամյակ Ինն ամիս Տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 13904.5 17861.2 23067.4

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 3956.5 7913.2 13119.4

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ - 3134.6 6269.3 10448.8

ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

այդ թվում` - 614.2 1228.4 2047.3

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

այդ թվում` - 614.2 1228.4 2047.3

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ - 614.2 1228.4 2047.3

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 207.7 415.5 623.3

Ապրանքների ձեռքբերում

այդ թվում` - 207.7 415.5 623.3

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

այդ թվում` - 207.7 415.5 623.3

գրասենյակային ապրանքներ և նյութեր - 207.7 415.5 623.3

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 9948.0 9948.0 9948.0

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 9948.0 9948.0 9948.0

ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

այդ թվում` - 9948.0 9948.0 9948.0

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր - 7740.0 7740.0 7740.0

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր - 2208.0 2208.0 2208.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։