Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ` ՀՀ ՆԵՐԿՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 82-Ա

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հնդկաստանի Հանրապետության կառավարության նվիրատվության հաշվին 5 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ (ներառյալ փոխադրման ծախսերը) գյուղատնտեսական տեխնիկայի, այդ թվում` 300-ական միավոր տրակտորի, գութանի, փխրեցուցիչի, շարքացանի, խոտհնձիչի և պահեստամասերի` Հայաստանի Հանրապետություն ներկրման ծրագիրը որակել բարեգործական։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում 2005-2006 թվականներին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեով ներկրվելիք գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի ներմուծման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ճանապարհներից օգտվելու, բնական միջավայրի աղտոտման դիմաց վճարման, մաքսային ձևակերպման, պահպանության, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքները որակել որպես այդ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրա համար զգալի նշանակություն ունեցող:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով իրացման կարգի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։