Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 80-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հետևյալ մարզական կոչումներն ու մարզական կարգերը (այդ թվում` հաշմանդամ մարզիկների համար)`

ա) մարզական կոչումներն են`

Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ,

Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ.

բ) մարզական կարգերն են`

Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ,

պատանեկան կարգի մարզիկ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։