Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

30 հոկտեմբերի 1997 թ.

040.0474.30.10.97

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 1997 թ. N 474

քաղ. Երևան

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցների առևտրի և դրանց գրանցման կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 31.03.00 N 141)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր պետական գրանցման են ենթակա կազմակերպություններին, պետական, համայնքային հիմնարկներին և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները`

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոմոբիլային տեսչության մարմիններում` 50 խոր. սմ և ավելի աշխատանքային ծավալ ու 50 կմ/ժամ և ավելի առավելագույն արագություն ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման ճանապարհներում շահագործելու համար.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունում` տրակտորները, ինքնագնաց ճանապարհաշինարարական և այլ մեքենաներն ու դրանց կցորդները.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմոբիլային ծառայությունում` նախարարության տնօրինության տակ գտնվող տրանսպորտային միջոցները.

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում` օտարերկրյա պետություններում գրանցված և ժամանակավորապես (մինչև մեկ տարի ժամկետով) Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցները:

(2-րդ կետը խմբ., փոփ. 31.03.00 N 141)

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկամսյա ժամկետում մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման համապատասխան կանոններ` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ:

(3-րդ կետը փոփ. 31.03.00 N 141)

4. (կետն ուժը կորցրել է 31.03.00 N 141)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։